«Փաշինյանը պատասխան է տալու».զոհվածների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում դատախազություն (ուղիղ)
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների Որդիների կանչ ՀԿ–ի անդամները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրան ցանկանում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն՝ կապված նախօրեին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Մասնավորապես, նա ԱԺ–ում հայտարարել էր. «2020–ին գիտակցված զոհողության են գնացել և դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։
Նրանք հենց դատախազության դիմաց ստորագրահավաք էին իրականացնում, որպեսզի համապատասխան դիմումը մուտքագրեն դատախազության աշխատակազմ։


