չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով․ «Հրապարակ»

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է։

Կայքի  աղբյուրը պատմել է, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության` շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել են  ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

  • Կիսվել: