հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը մեկնեց Սոչի՝ Ալիեւի հետ հանդիպման

Փաշինյանը մեկնեց Սոչի՝ Ալիեւի հետ հանդիպման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 
Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հայտնում է տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

  • Կիսվել: