ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը հրահանգել է կալանավորել իր ընդդիմախոսներին․ Նարեկ Սամսոնյան

Փաշինյանը հրահանգել է կալանավորել իր ընդդիմախոսներին․ Նարեկ Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է կալանավորել իր ընդդիմախոսներին: Այս մասին իր էջում գրում է Նարեկ Սամսոնյանը:

«Մեր ունեցած ինսայդեռական աղբյուրները պնդում են, որ մոտ օրերս Փաշինյանը կալանավորումների շարք է սկսելու: Նախորդ անգամ մեզ` բերման ենթարկվածներիս արդեն կալանավորման որոշում ունի ֆյուռերը և համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են: Մեզանից բացի կձերբակալվեն և կկալանավորվեն նաև ձեզ հայտնի քաղաքական գործիչներ: Ձերբակալության և կալանավորման պատճառաբանություններն ու մեկնաբանությունները ևս որոշված են, բայց մենք էլ պարապ չենք նստում:

Հ.Գ. Ֆեյքերի և այս թեմայով այսօր 13:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում կլինեմ ֆեյսբուքի ուղիղ եթերում»,-գրել է նա:

  • Կիսվել: