երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանը հեռացրել է իր գրառումը

Փաշինյանը հեռացրել է իր գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյնաը հեռացրել է իր տուրիզմի վիճակագրական տվյալների մասին գրառումը գերատեսչությունների տարբերվող տվյալների պատճառով։

Նա, մասնավորապես, գերել է․ «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա: Ասեմ նաեւ, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ:»

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր ավելի վաղ տվյալներ էր հրապարակել, համաձայն որոնց 2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ։ Նախորդ գրառումն ամբողջությամբ կարդացեք այստեղ

  • Կիսվել: