հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանը չի վայելում վստահություն ո՛չ ՀՀ-ի ներսում, ո՛չ դրա սահմաններից դուրս. Մանուկյան

Փաշինյանը չի վայելում վստահություն ո՛չ ՀՀ-ի ներսում, ո՛չ դրա սահմաններից դուրս. Մանուկյան

Փաշինյանը ձախողման խորհրդանիշ է եւ չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, քանի որ դա թույլ չի տա մեզ առաջ շարժվել: Այս մասին ՛՛ՄԿ՛՛-ին տված հարցազրույցում ասել է ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշել է, որ ձախողման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից ազատվելուց հետո անհրաժեշտ է ժողովրդին դուրս բերել խորը դեպրեսիայի վիճակից, հույս ներշնչել, որ շատ բան կարելի է փոխել, եւ շատ բան կախված է մեզնից, համախմբել հասարակությանը պետության եւ մեր երեխաների ու թոռների ապագայի համար սեփական պատասխանատվության գաղափարի շուրջ:

՛՛Եթե ինչ-որ մեկը վատ է կատարում իր աշխատանքը, ձախողում է իրեն վստահված ոլորտը, ապա պետք է հեռանա: Իսկ Փաշինյանը տապալման է հասցրել ամբողջ երկիրը: Նա չի վայելում վստահություն ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրա սահմաններից դուրս:

Դրանից բացի՝ այդ ձախողումն այն գաղափարական սկզբունքների հետեւանքն էր, որոնք նա իր թիմի հետ միասին ներդրել էր մեր հասարակության մեջ՝ ճեղքելով ժողովրդին եւ զրկելով ապագայի հեռանկարներից: Այսօր ստեղծված իրավիճակը ոչ միայն պատերազմի հետեւանք է, այլ նաեւ բոլոր այն գործընթացների, որոնք սկսվել էին եւ արագ տեմպերով ընթանում էին Հայաստանում վերջին 2.5 տարվա ընթացքում՛՛,-ասել է Մանուկյանը:

Նա նաեւ կարեւորել է, որ Փաշինյանի հեռանալու եւ ժամանակավոր կառավարության ձեւավորման գործընթացներն ընթանան լեգիտիմ ճանապարհով:

  • Կիսվել: