երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Հաշվարկը պարզ էր, բայց Բաքուն երեւի ավելի բարձր գին է պահանջել. Խաչատրյան

Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Հաշվարկը պարզ էր, բայց Բաքուն երեւի ավելի բարձր գին է պահանջել. Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղության պայմանագիր», անկախ նրանից, թե ինչ է դրա բովանդակությունը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման եւ ասի՝ ես խաղաղություն եմ բերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանն առաջարկել է «խաղաղության պայմանագրի» նախագծի համաձայնեցված 13 հոդվածները ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, հետո շարունակել մյուս չհամաձայնեցված 4 հոդվածների քննարկումը:

«Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր, մինչեւ COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ ՀՀ իշխանություններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը պնդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային պրոցես չի եղել. «Եղել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրահանգավորում, եւ եղել է ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ: Որոշ զիջումներ փաստաթղթավորված է, որոշ զիջումներ էլ, երբ ասում ես՝ տակը թուղթ, բարաթ կա՞, չեն ներկայացնում: Մասնավորապես, ինչի՞ հիման վրա Արցախից  Հայաստանը դուրս բերեց իր ստորաբաժանումները: Նոյեմբերի 9ի փաստաթղթով նման բան չի եղել»:

  • Կիսվել: