ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը՝ աղմկահարույց քրգործերի մասին

Փաշինյանը՝ աղմկահարույց քրգործերի մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղմկահարույց քրեական գործերին:

Նա խոսեց ԱԺ պատգամավոր, ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և առաջադրված մեղադրանքի մասին:

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ, ըստ որոշ շրջանակների, Ծառուկանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի սրա վերաբերյալ երկրի ղեկավարը:

Նրան ի պատասխան՝ վարչապետը հիշեցրեց վերջին երկու տարվա վիճակագրությունը, ըստ որի՝ 2018-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները Կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, գործող պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, վերջինս կալանավորվել է, և գործն ուղարկվել է դատարան, կայացվել մեղադրական դատավճիռ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ այս տարվա հունվարի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքի ՛՛Պարտեզ՛՛ ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ մահացել է: Այդ գործով Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է որպես վկա, խուզարկություն է իրականացվել նրա բնակության վայրում, այդ թվում` Ծաղկաձորի առանձնատանը:

Նա նշեց նաև, որ 2019 դեկտեմբերին հարուցված քրեական գործում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարապետ Գուլոյանին, և մեղադրանքով առաջադրված վնասը փոխհատուցվել է:

Մյուս գործը, որին անդրադարձավ Փաշինյանը, առնչվում էր Հյուսիս-հարավ ավտոճանապարհին, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Վերջինս 2019-ի սեպտեմբերի 20-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործ շրջանակում:

Այս առնչությամբ Փաշինյանն ասաց. ՛՛Ես ուզում եմ սրան ավելացնել, որ մի քանի անգամ հայտարարել եմ կոռուպցիոն գործերով իրապահներն էֆեկտիվ չեն գործում՛՛:

Նրա խոսքով՝ նախորդող պաշտոնանկություններում մեծ դեր է ունեցել նաև այս պրոցեսը, իսկ որոշ օղակներ այս գործընթացն արհեստական ձգձգում են, և որոշ քրեական գործեր առաջ չեն գնում:

՛՛Այս ընթացքում իրավապահ համակարգում ունեցել ենք խնդիր. առավոտ 7-ին իրավապահները գնում են խուզարկության, տեսնում տան տիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացում է: Նախկինում իշխանությունները քրեական գործերը օգտագործում էին, որ էդ ուժերին պահի կանտրոլի տակ, մտնեն կոալիցիա, քանի որ լեգիտիմության խնդիր են ունեցել: Մեր իշխանությունը նման խնդիր չունի, մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ խոսալու ձևը ընտրեն, մենք իրենց խոսալու ձևը կսովորեցնենք, ժողովուրդն իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես՛՛,-ասաց վարչապետը:Փաշինյանը՝ Ծառուկյանի ու Առուստամյանի քրգործերի մասին

  • Կիսվել: