ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Քասախի կիրճի ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են արվել

Քասախի կիրճի ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են արվել

ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները սեպտեմբերի 24-ին Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ 
 
Ճանապարհի հարակից լանջին կային կախված քարաբեկորներ, որոնք կարող էին քարաթափման և երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, ապա համագործակցելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ հեռացրել են քարաբեկորները։
 
Օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում տարածքը երթևեկության համար դարձել է անվտանգ։

  • Կիսվել: