կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

 

  • Կիսվել: