շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով․ Արեգնազ Մանուկյան

Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով․ Արեգնազ Մանուկյան

Արագաչափերը վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ոչ միայն չվերացրեց դրանք, այլ ավելացրեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան:

Պատգամավորը մինչ այդ  միացրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հանելու են բոլոր արագաչափերը:

«Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի վերացման խոստում տված ու Սաշիկին սեռդեչնի պրիվետներ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով»,-հայտարարեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Ժողովուրդը ճիշտ է եղել, երբ փոփոխություն էր ուզում, բայց սխալվեց լիդերի ընտրության հարցում և այդ սխալը պետք է ուղղել, և նրան զրկել ժողովրդին անընդհատ խաբելու  հնարավորությունից։

«Թույլ մի՛ տվեք ձեզ խաբել։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ։ Բայց  դրանից հետո խաբվելն արդեն ամո՛թ է»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը։

  • Կիսվել: