չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին վերահաստատել են բարեկամական կապերը խորացնելու պատրաստակամությունը

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին վերահաստատել են բարեկամական կապերը խորացնելու պատրաստակամությունը

Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: