ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանն այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ իշխանությունը պահող Լուկաշենկոյին․ Իոաննիսյան

Փաշինյանն այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ իշխանությունը պահող Լուկաշենկոյին․ Իոաննիսյան

Միգուցե ժողովրդավարության կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա նշել է. ՛՛2018 թվականի ապրիլի 17-ից (Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվեուց) հետո մենք անում էինք ամեն ինչ, որ միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին չշնորհավորի, և, որ դրանով չլեգիտիմացվի բողոքող քաղաքացիների դեմ իր պայքարը։

Այդ ամենի ֆոնին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ ու սեփական ժողովրդին ծեծուջարդի ենթարկելով իշխանությունը պահող Ալեքսանդր Լուկաշենկոյին՛՛։

Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ուկրաինայում բողոքի ցույցեր են սկսվել:

Հավելենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու առթիվ:

  • Կիսվել: