կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանն աշխատանքից հեռացրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Լոռու մարզպետին

Փաշինյանն աշխատանքից հեռացրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Լոռու մարզպետին

Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը։

  • Կիսվել: