երեքշաբթի, հունվար 19
19 / 1 / 2021
Փաշինյանն արձագանքեց շատ ողջամիտ. Գուրգեն Արսենյանը մանրամասներ է հայտնում վարչապետի հետ հանդիպումից

Փաշինյանն արձագանքեց շատ ողջամիտ. Գուրգեն Արսենյանը մանրամասներ է հայտնում վարչապետի հետ հանդիպումից

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վարչապետն առանձին հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ:

ArmLur.am-ը հանդիպման եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ:

-Պարո՛ն Արսենյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ քննարկումներ եք ունեցել եւ ի՞նչ ընդհանուր հայտարարի եք եկել։

-Պարոն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Հայաստանում ստեղծված քաղաքական լարվածության թուլացնելու եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը։ Քննարկման ընթացքում մտքեր ենք փոխանակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ե՛ւ պարոն Փաշինյանը, ե՛ւ ես կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որովհետեւ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, այսինքն՝ իշխանության տերը, եւս մեկ անգամ պետք է ասի, թե ինչ քաղաքական ուժի է վստահում Հայաստանի կառավարումը։

Մենք դուրս ենք եկել խորը կատաստրոֆայից, պատերազմի արդյունքները մեզ համար կատաստոֆիկ են եւ այժմ խնդիր ունենք որոշելու այն նպատակներն ու այն ճանապարհը, որով պետք է մինիլիզանցնենք հետեւանքները եւ փորձենք հասարակության կյանքը դարձնենք անվտանգ եւ արդյունավետ։ Քննարկել , տեսակետներ ենք փոխանակել, նրանք ունեն իրենց տեսակետը, մենք ունենք մերը, սակայն մենք պայմանավորվել ենք, որ հետագա քաղաքական քննարկումների ընթացքում նաեւ կփորձենք շտկել կամ ճշգրտել այն հարցերի ցանկը որում որ մեր տեսակետերը տարբերվում են։ Ես պարոն Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հնչեցրել եմ նաեւ այն միտքը, որ խորհրդարանական համակարգից պետք է անցում կատարել կիսանախագահական համակարգին, եւ վերականգնել փոխադարձ զսպումների մեխանիզմ։

– Կիսանախագահական համակարգին անցնելու Ձեր առաջարկին ինչպե՞ս արձագանեք Նիկոլ Փաշինյանը։

-Նիկոլ Փաշինյանն արձագանքեց շատ ողջամիտ՝ հասկանալով, որ խնդիրներն առկա են, եւ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքները, որովհետեւ դա միայն Փաշինյանի կամ Արսենյանի կամ որեւէ մեկի խնդիրը չէ, դա Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի խնդիրն է այսօր։

-Պարոն Արսենյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կոնկրետ ի՞նչ քննարկում է եղել, եւ ե՞րբ է նախատեսվում անցկացնել այն։


-Ոչ, մենք քննարկել ենք միասին նաեւ արտահերթ ընտրությունների մասին անցկացման հնարավոր ժամկետները։ Ես իմ տեսանկյունն արտահայտել եմ, որ նպատակահարմար է անցկացնել մայիս ամսին։ Դա եղել է իմ կարծիքը։

-Իսկ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ առթիվ։

-Պարոն Փաշինյանը լսեց իմ կարծիքը եւ տեղեկացավ։

-Պարոն Արսենյան, հնարավո՞ր է նոր դաշինքով հանդես գաք Նիկոլ Փաշինայնի «Իմ քայլը» խմբակցության հետ նոր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։


-Մենք արդեն դուրս եկանք մեր հանդիպման օրակարգից, Ձեր հարցը կարող եք ապրիլ ամսին տալ։

-Պարո՛ն Արսենյան, այս հանդիպումով կարո՞ղ ենք ենթադրել, որ վերադառնում եք ակտիվ քաղաքականություն։

-Ես երեւի քաղաքական դաշտից չեմ էլ հեռացել։ Ես հեռացել եմ պառլամենտական, օրենսդիր գործունեությունից, քանի որ համարել եմ, որ բավ է այն ինչ-որ արել էի, այն պահին երբ որ տեղի էին ունենում հերթական ընտրությունները՝ 2017 թվականին։

 

  • Կիսվել: