չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ ջուրն ենք գցել 1993-1994-ից վարվող արտաքին քաղաքականությունը․ Տարոն Սիմոնյան

Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ ջուրն ենք գցել 1993-1994-ից վարվող արտաքին քաղաքականությունը․ Տարոն Սիմոնյան

Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթական են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով սակայն, որ կանգնած ենք փաստի առաջ:

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք է կուտակում. եթե ուշադիր լինենք Թուրքիայի՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, ապա կարելի է հստակ տեսնել մի փաստ՝ Թուրքիան ասում է, թե մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, և ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ որևէ կողմ փաստաթղթից հետքայլ չի կատարի: Սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն»,-ասաց պատգամավորը:

 

Նա ընդգծեց՝ սա միակ փաստաթուղթն է, որտեղ ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի, ընդունել է, որ ՀՀ-ն ոչ միայն հակամարտության կողմ է, այլև զորքեր է տեղակայել Արցախում: «Սա նշանակում է, որ 93-94 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականությունը մի հայտարարության տեքստով պատռել, ջուրն ենք գցել: Ով ուզում է լինի վարչապետ, բայց չի կարող լինել մի մարդ, որն այս խայտառակ փաստաթղթի տակ ստորագրել է: ՀՀ շահի տեսանկյունից սա ամենախայտառակ փաստաթուղթն է վերջին երեք տասնամյակի ընթացքում»,-ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: