հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանի հետ հաջորդ հանդիպումը «ուղղված է լինելու» արդյունք ունենալուն. Ալիև

Փաշինյանի հետ հաջորդ հանդիպումը «ուղղված է լինելու» արդյունք ունենալուն. Ալիև

Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հաջորդ հանդիպումը «բրյուսելյան ձեւաչափով» ուղղված է լինելու արդյունք ունենալուն, դրան պետք է լավ պատրաստվել։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատում է վերջին մեկնաբանությունները, որոնք նոյեմբերի 21-ին ստացվել են Հայաստանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Ալիեւն ավելացրել է, որ Երեւանը կարող է հիմք վերցնել հինգ բազային սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը։

Նա մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «դա չի արել մի քանի տարի առաջ», քանի որ այդ դեպքում, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ահաբեկչական գործողության անհրաժեշտություն չէր լինի։

  • Կիսվել: