Փաշինյանի հավաստմամբ լոքդաուն չի լինի, բայց խստացումներ կլինեն
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվող կորոնավրուսային իրավիճակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց որ իրավիճակը լարված է, սակայն կառավարությանը գտնում է, որ չպետք է գնալ լոքդաուների, այլ պետք է խստացնել դիմակների կրման գործընթացը:
«Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք ու չի բառացում, որ բաց տարածքներում պարտադիր դառնա դիմակ կրելը», - ասաց վարչապետը:
Վարչապետը ցավով տեղեկացրեց, որ այս պահին մեկ տասնյակից ավելի քրեական գործեր կան, որտեղ որպես բուժաշխատողներ են որպես մեղադրյալ ներգրավված. «Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքերում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղից լուսանկար էր տարածվել, եւ պաշտոնյաներից գրեթե ոչ մեկը դիմակով չէր. «Հարգելիներս,. Քաղաքացիներն էլ հարսանիք ենա նում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են; Էս էժան շահարկումներին պետք է չտրվել: Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»:
Փաշինյանի խոսքով՝ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու այդ մասին իմացել են բավականին ուշ:
«Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց, բայց կարող էինք վարակվել, բայց մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցին, մենք մեր օրինակով տեսանք պատվաստնյութի արդյունավետությունը», - հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նաև անդրադարձավ շահարկումներին, թե պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:
«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ էժան շահարկումներին պետք է չտրվել. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»,-ասաց վարչապետը: