շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանի հանդիպումը եղել է դռնփակ, իմաստ չուներ նախապատրաստել հարցերը. Տարոն Չախոյան

Փաշինյանի հանդիպումը եղել է դռնփակ, իմաստ չուներ նախապատրաստել հարցերը. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի եւ «Հայ իրավաբանների ասոցացիայի» հանդիպմանը:

Չախոյանը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ. «Անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը»,- գրել է Չախոյանը՝ անդրադառնալով լուրերին, թե հարցերը նախապես բաժանված են եղել:

«Փաշինյանի եւ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել եւ լուսանկարվել է նաեւ հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ ՌԴ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել ու տրվել մասնակիցներին, հանդիպման մուտքը եղել է նախապես հաստատված ցուցակով:

  • Կիսվել: