երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս:

Քննարկման առարկա են եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերը: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ թեմայի շուրջ:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որն ուղղված կլինի ակտիվների հստակ հաշվառմանը, ընթացիկ գնահատմանը, բյուջեի համար կայուն եկամուտների ապահովմանը և երկրի տնտեսական զարգացմանն աջակցելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները մոդելի ձևավորման ուղղությամբ։

  • Կիսվել: