երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. «Ժողովուրդ»

Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել:

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: