շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար». Դաշնության խորհրդի մամուլի ծառայություն

Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար». Դաշնության խորհրդի մամուլի ծառայություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։  

Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի  մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։ 

«Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով։ Դրանք տևել են նախատեսվածից զգալիորեն ավելի երկար»,-նշել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է:

  • Կիսվել: