երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Պարտվող Հայաստանը պատերազմի ժամանակ գնդակոծել է Մինգեչաուրի էլեկտրակայանը». Ալիև

«Պարտվող Հայաստանը պատերազմի ժամանակ գնդակոծել է Մինգեչաուրի էլեկտրակայանը». Ալիև

Մինգեչաուրի էլեկտրակայանի նշանակությունը կրկին ակնհայտ դարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ անկախության շրջանի խոշորագույն ջերմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողության ժամանակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ժամանակ ՛՛ռազմի դաշտում պարտություն կրող Հայաստանը գնդակոծության էր ենթարկում նաև Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Մինգեչաուրի էլեկտրակայանը, որը գնդակոծվել էր հեռահար հրթիռներով՛՛:

՛՛Այդ հրթիռներից շատերը ոչնչացվել են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, իսկ որոշներն էլ թիրախում չեն հայտնվել։ Այսինքն՝ մարտի դաշտում պարտվող Հայաստանը ցանկանում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրական ներուժի գլխավոր կենտրոնը, սակայն չկարողացավ հասնել դրան՛՛, -ընդգծել է Ալիեւը:

Նշենք, սակայն, որ դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը հերքել է Ադրբեջանի այն պնդումները, թե հայկական կողմը փորձում է թիրախավորել Մինգեչաուրիի ՀԷԿ-ը։

  • Կիսվել: