շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարտվեցիք, որովհետև անբարոյական էիք, պիղծ ու հոգիներդ սատանային վաճառած․ Սամվել Ֆարմանյան

Պարտվեցիք, որովհետև անբարոյական էիք, պիղծ ու հոգիներդ սատանային վաճառած․ Սամվել Ֆարմանյան

Երբեք չեմ խոսել գրված ու չգրված բոլոր օրենքներն ու կարմիր գծերն անցնելով` քրոջս քաղաքական հետապնդման ենթարկելու ու պարտադրված տարագրության մղելու դառը պատմության մանրամասների մասին, գրում է նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և հավելում, որ հիմա էլ դեռ դրա ժամանակը չէ:

«Չեմ խոսել, բայց միշտ մտածել եմ, թե ինչպե՞ս է պետք ապագայում վարվել բոլոր այն մարդկանց հետ, որոնք Նիկոլի անբարոյական պատվերը կատարելով` դարձել են էս ամոթալի շղթայի տարբեր օղակներ: Հավատացե՛ք, հեշտ հարց չէ:

Ու կան մարդիկ, նաև իմ կողմից դեռ սիրված ու հարգված, որոնք ինձ ասում են. «երկիրը կորոնավիրուսի դեմ պատերազմի մեջ է, հիմա մի քննադատեք, սպասեք համաճարակն ավարտվի, էլի սուր քաղաքական պայքար տարեք, հիմա սխալ է»: Տղե՛ք, դուք բան չունե՞ք ասելու: Բա պատերազմի մեջ գտնվող երկրում բուհի 4000 շրջանավարտի նման ստոր նպատակի համար կանչում են հարցաքննությա՞ն: Բա պատերազմի մեջ գտնվող երկրում տարագրության մղված քրոջս աղջկան ու վերջինիս ամուսնուն կկանչեն հարցաքննության ու կհարցնեն, թե արդյո՞ք իրենց մորը կամ զոքանչին կաշառք տվե՞լ են «դիպլոմի միջուկի» համար:

Տղե՛ք, էլի եմ ասում: Դուք պարտվեցիք, որովհետև դուք ատում էիք: Պարտվեցիք, որովհետև անբարոյական էիք, պիղծ ու հոգիներդ սատանային վաճառած»,- գրել է նա ու լուսանկար հրապարակել։

Image may contain: text

 

  • Կիսվել: