չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պարտավոր են հանրությանը բացատրություն տալ դրա օրակարգի և արդյունքների մասին. Մելիքյանը՝ Փաշինյանի և Դատական իշխանության ղեկավար կազմի հանդիպման մասին

Պարտավոր են հանրությանը բացատրություն տալ դրա օրակարգի և արդյունքների մասին. Մելիքյանը՝ Փաշինյանի և Դատական իշխանության ղեկավար կազմի հանդիպման մասին

Ըստ մամուլի՝ հենց հիմա ընթանում է գործադիրի ղեկավարի հանդիպումը Դատական իշխանության ղեկավար կազմի հետ (ԲԴԽ անդամներ և դատարանների նախագահներ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ՝ այն պայմաններում, երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը, իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք։

Այս հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին»,- գրել է Մելիքյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 13:45 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել դատավորների հետ: 

  • Կիսվել: