ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարտավոր եմ ստեղծել այն հզոր բանակը, որը հնարավորություն կտա հզորացնել քաղաքականությունը. Ալեքսան Մինասյան

Պարտավոր եմ ստեղծել այն հզոր բանակը, որը հնարավորություն կտա հզորացնել քաղաքականությունը. Ալեքսան Մինասյան

՛՛Վերելք՛՛ կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: 

Կուսակցության ցուցակի առաջին համար Ալեքսան Մինասյանն ասաց, որ իրենք ուզում են պետականությունը հզորացնել: ՛՛Պարտավոր եմ ստեղծելու այն հզոր բանակը, որը հնարավորություն կտա քաղաքականությունը հզորացնելու՛՛,-ասաց նա:

Նա նշեց, որ մինչև ընտրությունների ելքը հայտնի կդառնա, առաջին քայլերն արդեն արել են. ակտիվ պահեստազորի ծրագիր են սկսել: Պատերազմից հետո աշխարհազորին վերապատրաստում ու կամավորական ջոկատներով սահման են ուղարկում՝ մարտական հերթապահության:

«Վերելքի» վարչապետ թեկնածուն պահեստազորի գնդապետ է, նա վստահեցնրեց, որ ինքը բանակը լավ գիտի և որպես առաջնային ծրագիր տեսնում է ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը:

  • Կիսվել: