երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարտադիր պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել. Շարմազանով

Պարտադիր պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել. Շարմազանով

«Մեկ տարի առաջ ինձ և իմ հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝ մարդը աշխատի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ այսօր այդ մարդկանցից շատերն իրենց մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, «ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր» և, բացառությամբ իրեն և իր մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ «իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը»:

Որպես հետգրություն՝ Շարմազանովը նշել է.

«Հ.Գ.Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական իշխանություն և հեղափոխություններ, այլ ազգային արժեքների վրա պինդ կանգնած պետականամետ քաղաքական համակարգ և էվոլյուցիոն բարեփոխումների համակարգային ծրագիր: Իսկ դրա համար պետք է զերծ մնալ թե՛ հեղափոխություններից և թե՛ պոպուլիզմից ու առաջնորդվել հստակ իզմերով:

Հ.Հ.Գ.
Դրան հասնելու առաջին քայլը՝ պարտադրել անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք պետք է անցնեն գաղափարական, այլ ոչ թե անձնական բանավեճերի պայմաններում»:

  • Կիսվել: