Պարոն Ծառուկյանի կողմից հեռանալու ոչ մի հորդոր չի եղել․ Արման Աբովյանը՝ Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից հեռանալու մասին
Բոլորի համար անակնկալ էր այդ քայլը և պարոն Ծառուկյանի կողմից հեռանալու ոչ մի հորդոր չի եղել, դա նրա սեփական որոշումն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից հեռանալու կայացրած որոշմանը։
«Ոչ մի խոսակցություններ և տարաձայնություններ, այդ թվում Գագիկ Ծառուկյանի հետ, չեն եղել։ Ավելին՝ մեծ փոխադարձ հարգանք ունենք իրար հանդեպ։ Պարոն Ծառուկյանի վերաբերմունքը նույնպես դեպի պարոն Պետրոսյանը միշտ էլ հարգանքով է եղել», - ասաց նա։
Ավելի վաղ Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ որևէ անձնական խնդիր չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ և հիմա էլ նրան համարում է իր ավագ ընկերը։