շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք. Կոնջորյան

Պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք. Կոնջորյան

Պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, ինչ պահանջներ ունեք: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան-խմբ.) իր ելույթում մի բան ասաց, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, որ սխալները չկրկնվեն... Ես ուզում եմ հավատալ, որ պատրաստ են օժանդակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին այստեղ, առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ ունեք, ինչ մտահոգություններ: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,-ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի կողմից արձագանքին:

Նշենք, որ Մինասյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ կարևորում է մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք չափազանց կարևոր են ներկա ժամանակահատվածում:

  • Կիսվել: