կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարոն Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, դրանից հետո սկսվել է ճգնաժամը. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Պարոն Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, դրանից հետո սկսվել է ճգնաժամը. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Վարչապետի հետ քննարկեցինք ստեղծված քաղաքական ճգնաժամը՝ կապված Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա նշեց. ՛՛Շուտով կտարածվի մեկնաբանություն, հայտարարությունն, ես հիմա ավել բան ասել չեմ ուզում։ Կա քաղաքական ճգնաժամ։ Պարոն Մարությանը արդեն հայտնի է, որ դուրս է եկել ՔՊ-ից արդեն մեկ տարի՝ նոյեմբերին, թե դեկտեմբերին։ Դրանից հետո սկսվել է ճգնաժամը։ Մենք մեկ տարվա ընթացքում փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, բայց, ցավոք, դա մեզ անել այդպես էլ չի հաջողվել։ 2018-ին  պարոն Մարությանը դարձել է ՔՊ անդամ, առաջադրվել քաղաքապետի թեկնածու, դարձել քաղաքապետ, իսկ հետո դուրս է եկել ՔՊ-ից, ինչը, կարծում եմ, քաղաքականապես անտրամաբանական է»:

Հարցին՝ ինչպե՞ս է կոնկրետ դրսեւորվել այդ ճգնաժամը, ինչպե՞ս է Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն ինչպե՞ս է դա իր վրա ազդել երեւանցին, խմբակցության ղեկավարը նկատեց.

«Դա, միգուցե, հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց թե՛ կառավարության հետ փոխհարաբերություններում, աշխատանքային տարբեր հարցերում, թե՛ Երեւանի ավագանու հետ հարաբերություններում, ուղղակի մենք դա հանրային կերպով չենք դրսեւորել»,- նշեց Գալջյանը:

Նշենք նաև, որ Փաշինյանն արդեն դուրս է եկել ՔՊ գրասենյակից, սակայն չի պատասխանել դրսում հավաքված լրագրողների հարցերին:

Լրագրոցներից բացի՝ եղել են նաև այլ քաղաքացիներ, նրանցի մեկը, տեսնելով Փաշինյանին, բաղել է. ՛՛Ռադ արեք Սուրեն Պապիկյանին՛՛: Այդ քաղաքացուն բերման են ենթարկել:

 

  • Կիսվել: