ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարոն Մարուքյանը մեկ շաբաթ առաջ ինձ հետ սուշի էր ուտում. Ռուբինյանը արձագանքում է Մարուքյանին

Պարոն Մարուքյանը մեկ շաբաթ առաջ ինձ հետ սուշի էր ուտում. Ռուբինյանը արձագանքում է Մարուքյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հրատապ ասուլիսին, որը հրավիրվել էր մեծամասնության կողմից ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը տապալելու հետքերով, հետևեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ասուլիսը:

Նա, մասնավորապես, անդրադարձավ Մարուքյանի հայտարարությանը, թե ինքը Ռուբինյանի հետ սուրճ չի խմում.

«Ես ուղղակի շատ սուրճ չեմ խմում: Պարոն Մարուքյանն ասում է՝ ինչու պետք է իմ հետ սուրճ խմի և այլն, բայց ասեմ, որ մեկ շաբաթ առաջ պարոն Մարուքյանը ինձ հետ սուշի էր ուտում: Բարոյականությունը ինձ թույլ չի տալիս ասել, թե ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդ էր հարցնում»: Մարուքյանը նկատենք, ասուլիսում Ռուբեն Ռուբինյանի մասին ասել էր. «Իր հետ չեմ խմում, դրանից է նեղված, ասեն Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս, ինչի՞ց խոսաս, ի՞նչ քննարկեմ իր հետ»:

  • Կիսվել: