ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 2 աշխատակից, ովքեր վիրավորվել էին Շուշիի մերձակայքում. պարզաբանում

Պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 2 աշխատակից, ովքեր վիրավորվել էին Շուշիի մերձակայքում. պարզաբանում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր գրասենյակի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին:

  • Կիսվել: