շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարետատան որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր․ Կոտայքի մարզպետը գրառում է կատարել

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր․ Կոտայքի մարզպետը գրառում է կատարել

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Այս մասին իր գրառման մեջ հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Չարենցավանի մասին ‼️

Հարգելինե՛րս,

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք»:

  • Կիսվել: