հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
PARA TV-ի օպերատորը բերման չի ենթարկվել․ Ոստիկանություն

PARA TV-ի օպերատորը բերման չի ենթարկվել․ Ոստիկանություն

Լրատվամիջոցներում տարածվող  է լուր, թե բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Վազգեն Համբարձումյանը  հրավիրվել է ոստիկանություն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած վիճաբանությանը մասնակից լինելու կասկածանքով։  Այսօր տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կան բերման ենթարկվածներ, սակայն PARA TV-ի օպերատորը նրանց թվում չէ»,- հայտնեցին ոստիկանությունից։

  • Կիսվել: