հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ

Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ»,- գրել է Սամսոնյանը։

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

  • Կիսվել: