երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը  օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից:

՛՛Մտահոգվելով վերջին օրերին ՀՀ սահմանների մոտ և Արցախում ադրբեջական զինուժի զորաշարժերի, Ադրբեջանի և նրա դաշնակից ՌԴ-ի ագրեսիվ հռետորաբանության ու ՀՀ-ում հեղաշրջում նախապատրաստելու մասին ռուսական ակնարկների կապակցությամբ,

Համաձայնելով, որ իշխանության վարած սխալ ռազմավարության հետևանքով է 2020-ի 44-օրյա պատերազմի, 2021-ի մայիսի 12-ի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի-14-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ժողովուրդը կրել մեծ կորուստներ, որոնք կարող են չկրկնվել, եթե ՀՀ քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն,

Համոզված լինելով, որ ՀՀ անկախության օրակարգն ու ՀԱՊԿ-ից ազատվելը հնարավորություն կտան զարգացնել գործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում և կանխել կամ լավագույն դիրքերից դիմագրավել թշնամիների կողմից նախապատրաստվող հերթական ագրեսիան,

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը չսպասել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին և ռուսական կապանքներից ազատվելու, ազգային անվտանգությունն ապահովելու համար օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։

ՊԿ-ն նաև հայտարարում է, որ ՀՀ օրվա բարձրագույն պաշտոնյաների հանդեպ խորն անվստահություն, վարվող քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություն ունենալով հանդերձ, ՀՀ-ում ռուսական աջակցությամբ ենթադրյալ հեղաշրջման ցանկացած փորձ դիտարկելու է որպես թշնամական հարձակում պետության, ժողովրդի ազատության և քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու իրավունքի վրա՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: