Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ԼՂՀ բոլոր ղեկավարներին և մյուս հայ պատանդներին Բաքվի ռեժիմի բանտերից. կլոր սեղան Մոսկվայում
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել կլոր սեղան՝ ՛՛Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները և տեղահանումը. մեկ տարի անց՛՛ խորագով:
Միջոցառման կազմակերպիչներն էին Ռուս-արցախյան բարեկամության միությունը և russia-artsakh.ru կայքի խմբագրությունը:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ-ում ամենահեղինակավոր փորձագետները: Նրանց թվում էին Վիկտոր Նադեին-Ռաևսկին, Մոդեստ Կոլերովը, Ստանիսլավ Տարասովը, Միխայիլ Ալեքսանդրովը, Արսեն Մելիք-Շահնազարովը, Ալեքսանդր Շիրոկորադը, Ռուբեն Զարգարյանը, Նիկիտա Շանգինը և այլք:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 2023 թվականի սեպտեմբերին ալիևյան նացիստական ռեժիմի ավազակախմբերի ձեռքով զոհված ղարաբաղցի հայերի և ռուս խաղաղապահների հիշատակը:
Կոշտ քննադատության է ենթարկվել Ռուսաստանի ԱԳՆ քաղաքականությունը, որը մոտ էր Բաքվի նացիստական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանման արդարացմանն ու խրախուսմանը։
Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.
2024 թ. հոկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած ՛՛Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները և տեղահանությունը. մեկ տարի անց՛՛ կլոր սեղանի մասնակիցները և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խնդրով ՌԴ-ում ամենահեղինակավոր փորձագետներն ընդունել են հետևյալ ուղերձը.
՛՛Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխող վարչակարգի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսական 9-ամսյա տոտալ շրջափակումը:
Խստորեն դատապարտում և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել 2023թ.սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Բաքվի ռեժիմի զինված ագրեսիայի և դրան ուղեկցող Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման նախաձեռնողներին և իրականացնողներին, որոնց հաջորդել է երկրամասի ողջ բնակչության տոտալ բռնի տեղահանումը:
Դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման և բռնի տեղահանման անհերքելի փաստի ցանկացած ժխտում, ումից էլ որ դրանք բխեն:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր ղեկավարներին և մյուս հայ պատանդներին Բաքվի ռեժիմի բանտերից։
Կոչ ենք անում ՌԴ իշխանություններին իրական քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու իրենց առաքելությունն իրականացրած ռուս խաղաղապահների մարդասպաններին հայտնաբերելու, ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ազատ Արցախի ժողովրդի համար ամեն ինչ կորած չէ։ Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ողջ մարդկության գլոբալ խնդիրն է, նրա զարգացման ուղու որոշումը։ Այստեղ է որոշվում աշխարհի ճակատագիրը։
Միջազգային-իրավական իմպերատիվ փաստ է այն, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե շարունակում է գոյություն ունենալ։ Անհրաժեշտ է Արցախի Հանրապետության բոլոր ներկայացուցչական կառույցների անհապաղ վերածնունդ:
Կարգավիճակի սահմանումը Արցախի ժողովրդի բացառիկ իրավունքն է։ Դրսից ոչ ոք իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակը:
Արցախի Հանրապետությանը վերաբերող ցանկացած միջազգային պայմանագիր պետք է համապատասխանի 1969 թ.մայիսի 23-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, և, հետևաբար, ամրագրի ինքնորոշման միջազգային իրավունքի իմպերատիվ նորմը, այսինքն ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը:
Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմ հանձնող ցանկացած պայմանագիր կամ հայտարարություն լիովին հակասում է միջազգային իրավունքին, իրավաբանորեն առոչինչ է միջազգային իրավունքին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան։
ՄԱԿ-ը հենց պարտավոր է անհապաղ վերցնել մանդատը Արցախի տարածքի վրա և հասնել ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրսբերմանը։ Անհրաժեշտ է ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռների կատարումը:
ՄԱԿ-ը և մյուս միջազգային դերակատարները պարտավոր են պահանջել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը, այսինքն՝ 1994 թ.մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 4-ի անժամկետ միջազգային պայմանագիր-համաձայնագրերի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրավախախտ պետությունը, վերականգնի Status quo ante bellum-ը, այսինքն՝ ՛՛իրավիճակը, որը գոյություն ուներ պատերազմից առաջ՛՛։