ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ով որ կասկածում ա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ա, իմ տեղը գիտի, կարա իմ հետ հանդիպի․ Արմեն Խաչատրյան

Ով որ կասկածում ա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ա, իմ տեղը գիտի, կարա իմ հետ հանդիպի․ Արմեն Խաչատրյան

Hraparak.am-ը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին այսօր հանդիպեցինք խորհրդարանում։ Նրանից նախ հետաքրքրվեցինք՝ ինքը տեղյակ եղե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից։ Խաչատրյանն այսպիսի պատասխան տվեց․ «Նախ Նիկոլ Փաշինյանը որևէ հող չի հանձնել, դա՝ մեկ։ Երկրորդը, տեղեկացել ենք գրեթե այն ժամանակ, երբ տեղեկացել է հանրությունը, որովհետև ոնց հասկացա՝ էդ փաստաթուղթը հրատապ ռեժիմով է մշակվել, և այդ պատճառով մենք նույնպես տեղեկացել ենք գրեթե այն ժամանակ, երբ այն կազմվել է և ներկայացվել է հանրությանը»։

-Ինչո՞ւ չի քննարկել դա հանրության հետ, Փաշինյանը խոստանում էր հեղափոխության օրերին, որ ցանկացած որոշում, որը կկայացվի, հանրությանը կարծիքը կհարցնի, բաց կխոսի ժողովրդի հետ։ 

-Հիմա, թե ինչու չի քննարկվել, ինչու այդքան հրատապ է եղել, և այլն, և այլն, հետագայում էդ հարցերի պատասխանները կտրվեն։ Սակայն պետք է ասեմ, որ պատերազմական իրադրության պայմաններում է որոշակի հրադարադարի համաձայնություն կնքվել, և կրկնում եմ՝ պատերազմական իրավիճակում, երբ ամեն րոպեն, ժամը որոշիչ է եղել այդ պահին, և վերջին երկու-երեք օրը, իրականում, շատ որոշիչ են եղել ժամերը և րոպեները ռազմաճակատից․․․

-Որոշիչ հաղթանակի՞, թե՞ պարտության համար։

-Ես ոչ կասեմ հաղթանակ, ոչ՝ պարտություն, բայց որոշիչ են եղել Ստեփանակերտի անվտանգության համար, որոշիչ են եղել մեր ամբողջ զորքի անվտանգության համար, և իրավիճակներ են եղել, երբ լուրջ վտանգի տակ է դրվել ընդհանրապես այն զորամիավորումները, որոնք գտնվել են առաջնագծում և շրջափակման լուրջ վտանգ է եղել, և դա ժամվա և րոպեների խնդիր է եղել։

-Բա ասում էին՝ հաղթում ենք, Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր հայտարարում էր՝ խփեցինք ևս երկու ԱԹՍ։

-Ճիշտ էր անում Արծրուն Հովհաննիսյանը, որ ասում էր՝ հաղթում ենք, էլի ենք հաղթելու, իհարկե պետք է ասեր՝ հաղթում ենք, բա ի՞նչ պիտի ասեր Արծրուն հովհաննիսյանը։

-Իրականությունը ասեր, գոնե նախապատրաստեր ժողովրդին, թե ինչ իրավիճակ է սպասվում։

-Նաև իրականությունն է ասել, սակայն ռազմաճակատում իրավիճակներ են ստեղծվել, երբ, ելնելով ռազմաճակատի անվտանգությունից և մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակի խնդիրներից՝ այո, շատ բան պետք էր նաև ռազմական գաղտնիքի տակ դիտել և չհրապարակել։ Արծրուն Հովհաննիսյանը շատ լավ ներկայացրել է պատերազմական գործողությունները, երբևէ չի ստել, Արծրուն Հովհաննիսյանը լավ հայրենասեր է․․․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: