շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ով բացեց Հադրութի թիկունքը, ով է դրա պատասխանը տալու. բժիշկ Տարոն Տոնոյան

Ով բացեց Հադրութի թիկունքը, ով է դրա պատասխանը տալու. բժիշկ Տարոն Տոնոյան

Ես ուզում եմ հարց ուղղել ՀՀ այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին: Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաքին իր ելույթում ասաց Ազատամարտիկ բժիշկ Տարոն Տոնոյանը:

Նա կոչ արեց վարչապետին` պատասխանել նախկին շտաբի պետ գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի բարձրացրած հարցերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձրացրած հարցերին:

«Լենա Նազարյանը իր բերանով ասեց, որ էնպես հանձնեին պետքա ասեին հանձնեցին, դե կռվեցինք` վերցրեցին: Սա կոչվում է պատերազմի իմիտացիա: Մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը` Նիկոլ Փաշինյանն է իր մանկապարտեզի թիմով: Ով բացեց Հադրութի թիկունքը, ով է դրա պատասխանը տալու, որտեղից սողոսկեցին դիվերսիոն խմբերը»,-ասաց նա:

  • Կիսվել: