Ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով ՔՊ պատգամավորները հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին
ԱԺ-ում մայիսի 8-ին Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած վարչապետի ելույթին է անդրադարձել ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Ըստ նրա տեղի ունեցածը տգեղ էր։
«Ազգային Ժողովում տեղի ունեցածն, անշուշտ, տգեղ էր: Բայց դրան հաջորդեց ավելի մտահոգիչ բան: Նախ, երկրի վարչապետն իր ելույթով փաստորեն արդարացրեց տեղի ունեցածը (հանրային ընկալման առումով` այլ կերպ ասած`մի հատ էլ ինքը խփեց), իսկ հետո ՔՊ խմբակցության պատգամավորները ծափերով ամրագրեցին տեղի ունեցածն արդարացնելը (հանրային ընկալման առումով`այլ կերպ ասած` յուրաքնչյուրն, ով մինչ այդ չէր հասցրել խփել, իր փայ հարվածը հասցրեց):
Ու այդպես` ուրախ տրամադրությամբ, ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով հրածեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին»,- գրել է ՀՅԴ-ական գործիչը ֆեյսբուքում։


