երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»

Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:
 
Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գևորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել և հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով: 2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել և Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է և բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձևավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:
 
Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ և բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, մեր տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: