չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր․ ԱՀ ՆԳ նախարարի ուղերձը

Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր․ ԱՀ ՆԳ նախարարի ուղերձը

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

"Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը:

Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը մեր երկրի կարևորագույն օղակներից մեկն է:

Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր:

Ես խոնարհվում եմ համակարգի բոլոր այն նվիրյալների առաջ, ովքեր մեր հայրենիքի փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի ու Հայաստանի լուսավոր ապագայի և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր շարքերում են:

Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ.

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն՝ հանուն օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, ինչպես նաև ՀՀ ներքին անվտանգության",- մասնավորապես ասվում է նախարարի ուղերձում։

  • Կիսվել: