հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանությունն ու իրավապահ համակարգը չպետք է քաղաքականացնել․ Վանեցյան

Ոստիկանությունն ու իրավապահ համակարգը չպետք է քաղաքականացնել․ Վանեցյան

Ես համոզված չեմ, որ իրական բարեփոխումները հնարավոր է իրականացնել այս իշխանությունների օրոք: Այս մասին Արմնյուզ ՀԸ -ին տված հարզացրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այն տարերայնությունը, որոշումների ընդունման այն հախուռնությունը, որոնք տեսնում ենք, ապացուցում են, որ այս իշխանություններն ունակ չեն մտածված եւ որակյալ փոփոխություններ իրականացնել։ Իսկ իրավապահ համակարգը զգայուն, բայցեւ պետության կարեւոր հենասյուներից է»,-ասել է նա։

Նա նաև անդրադրարձել է  ոստիկանության համակարգը բարեփոխելուն միտված օրինագծի մասին՝ ասելով թե փոփոխությունները պոպուլիստական նկատառումներով է արվում։

«Ես համարում եմ, որ այո՝ մեր ոստիկանությունը, առհասարական իրավապահ համակարգն, ունի լուրջ եւ խորքային բարեփոխումների կարիք, իսկ այն, ինչ առաջարկվում  է այս օրինագծով՝ պոպուլիստական նկատառումներով փոփոխություն է»,- ասել է նա և ընդգծել, որ ինքը մի քննարկման  ժամանակ ինքը կոշտ է արձագանքել, նույնիսկ պաշտոնաթողությունից հետո հորդորել է չքաղաքականացնել ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը։ 

  • Կիսվել: