հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ոստիկանությունում մերժել են քրգործ հարուցել Սայաթ Շիրինյանի նկատմամբ Արարատ Միրզոյանին սպանության սպառնալիքի հատկանիշներով

Ոստիկանությունում մերժել են քրգործ հարուցել Սայաթ Շիրինյանի նկատմամբ Արարատ Միրզոյանին սպանության սպառնալիքի հատկանիշներով

Ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի կողմից Արարատ Միրզոյանին սպանության սպառնալիքի փաստի առթիվ՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ինքը՝ Սայաթ Շիրինյանը։

Նա նաև նշել է, թե փորձ է արվել իրեն վարկաբեկել և ներկայացնել, որպես հանցագործի, թեև ինքը «իր ողջ գիտակցական կյանքում պայքարել է հանցավորության դեմ»։

Շիրինյանի համոզմամբ՝ օրվա իշխանությունը փորձում է «մարկանց վրա գործ կարելով» նրանց լռեցնել։

«Իմ  «վախը» վաղուց բռնած է, և ինձ լռեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության։ Տեսանելի ապագայում ձեր ստորությունների համար պատժվելու եք»,- գրել է Շիրինյանը։

  • Կիսվել: