կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել

Ոստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին:

Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն առավել կոշտ բնույթ են կրում:

Շատերի համար էլ Նիկոլի թասիբ պահելը աչքի ընկնելու և պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել»:

  • Կիսվել: