հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանները մեջքով շրջվեցին կառավարության շենքի մոտ

Ոստիկանները մեջքով շրջվեցին կառավարության շենքի մոտ

Այս պահին կառավարության շենքը շրջափակված է ոստիկանների կողմից, ովքեր թույլ չեն տալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին շրջափակել շենքը:

Քիչ առաջ, երբ Գեղամ Մանուկյանն իր ելույթով դիմում էր ոստիկաններին, կառավարության մուտքի մոտ մի քանի շարքով կանգնած ոստիկանների առաջին շարքը մեջքով շրջվեց քաղաքացիներին:

Մանուկյանի ելույթից հետո նրանք կրկին շրջվեցին:

  • Կիսվել: