ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանները բերման են ենթարկել «Ազատագրաման շարժում» նախաձեռնության անդամներին

Ոստիկանները բերման են ենթարկել «Ազատագրաման շարժում» նախաձեռնության անդամներին

«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։ 

Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ սկսեցին բերման ենթարկել նախաձեռնության անդամներին, որոնք  կոչ էին անում երեկոյան մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին:

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Բերման ենթարկվողները բացականչում էին. «Նահանջել չկա»:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրանց ակցիան ապաքաղաքական է։

«Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։

  • Կիսվել: