Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ)
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց, նաեւ քաղաքացիներ կան հավաքված։
Տեղեկություններ կան՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դեռեւս այնտեղ է, չնայած որ այսօր Գարեգին Երկրորդի հրամանով պաշտոնանկ էր արվել։
Հիշեցնենք՝ Մայր աթոռից հայտնել են՝ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»:


