կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Որպես փորձագետ եմ այցելել». Վարուժան Ավետիսյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի հանդիպման մասին

«Որպես փորձագետ եմ այցելել». Վարուժան Ավետիսյանը՝ իր և Օնիկ Գասպարյանի հանդիպման մասին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ Գլխավոր շտաբում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ։

Լուրը փորձեցինք ճշտեց Վ. Ավետիսյանից։ Մեզ հետ զրույցում նա չհերքեց ՊՆ իր այցելությունը, բայց նաև ընդգծեց. «Պաշտոնական տեղեկություն եթե լինի՝ ես կանդրադառանամ դրան, բայց նման բան չկա։ Նկատի ունեցեք, որ ես պաշտպանության ու անվտանգության ոլորտի փորձագետ եմ և պարբերաբար այցելում եմ Պաշտպանության նախարարություն՝ պաշտպանական բարեփոխումների համատեքստում մասնագետների հետ շփումներ ու քննարկումներ ունենալու նպատակով։ Ես բազմիցս այցելել եմ պաշտպանության նախարարություն ու պաշտպանության այլ հաստատություններ»։

 

Մեր հարցին՝ արդյոք իր այցելությունը կապ ունի Գլխավոր շտաբի պետի շուրջ ընթացող իրադարձությունների հետ, Ավետիսյանը պատասախնեց. «Ես որպես փորձագետ եմ շփվում իրենց հետ։ Ես չեմ ժխտում իմ այցելությունները պաշտպանության նախարարություն, ընդհակառակը՝ հաստատում եմ։ Բայց կրկնում եմ՝ ես այցելում եմ որպես փորձագետ և ոչ որպես քաղաքական գործիչ»։

  • Կիսվել: