կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին. Վահան Բաբայան

Որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին. Վահան Բաբայան

՛՛Ռեֆորմիստական կուսակցության՛՛ ղեկավար Վահան Բաբայանը չի առաջադրվի այս ընտրություններին: Այս մասին նա հայտնել է ր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Քանի որ օրեր շարունակ ստանում եմ բազմաթիվ զանգեր և նամակներ կապված ԱԺ արտահերթ ընտրություններին իմ մասնակցության հետ կապված ասեմ,որ որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին:

Կարծում եմ խորհրդարանը միակ վայրը չէ,որտեղ քաղաքական գործիչը կարող է զբաղվել քաղաքականությամբ`վերջին երեք տարիները դրա վառ ապացույցն էին:Պայքարել,պայքարում և պայքարելու եմ Հայաստանը և Արցախը կործանման եզրին հասցրած ռեժիմի և իր անփառունակ առաջնորդ`կապիտուլյանտի դեմ:

Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
Բոլոր իմ համախոհներին,ովքեր ցանկանում էին ինձ ընտրել և տեսնել խորհրդարանում կոչ եմ անում նույն ձևով սատարել և աջակցել «Պատիվ ունեմ» դաշինքին՛՛,-գրել է նա:

 

  • Կիսվել: